10:06  ,  16 մարտի, 2024

WTA-1000․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Տիտղոսի համար Իգա Շվյոնտեկը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի եւ աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի դիմակայության հաղթողի հետ։ Իգա Շվյոնտեկը 10-րդ անգամ հանդես կգա WTA-1000 շարքի մրցաշարերի եզրափակիչում։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով