19:47  ,  15 մարտի, 2024

ՉԼ․ Յան Օբլակը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» (3:1), «Արսենալ» - «Պորտու» (1:0, 11մ՝ 4:2), «Բորուսիա Դորտմունդ» - «ՊՍՎ Էյնդհովեն» (2:0), «Աթլետիկո Մադրիդ» - «Ինտեր» (2:1, 11մ՝ 3:2) հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը։

Միլանի «Ինտերի» հետ տնային դիմակայությունում Յան Օբլակը հետխաղային 11-մետրանոցներից հետ էր մղել երկուսը։

Մրցանակին հավակնում էին նաեւ «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան, Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։

Ջեյդոն Սանչոն գոլի հեղինակ է դարձել Նիդերլանդների «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (2:0), 17-ամյա Կուբարսին նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում «Նապոլիի» դեմ հաղթական խաղում(3:1)՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։ Ռայան եւ երկու 11-մետրանոց է հետ մղել «Պորտուի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում