23:45  ,  14 մարտի, 2024

ԵԼ․ «Միլանը», «Վեստ Հեմը», «Մարսելն» ու «Բենֆիկան» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալական «Միլանը», ֆրանսիական «Մարսելը», պորտուգալական «Բենֆիկան» ու անգլիական «Վեստը Հեմը» դուրս եկան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» 3:1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային», «Մարսելը» 1:3 հաշվով պարտվեց իսպանական «Վիլյառեալին», սակայն առաջին խաղում հաղթել էր 4:0 հաշվով։ «Վեստ Հեմը» ոչ մի շանս չտվեց գերմանական «Ֆրայբուրգին»՝ 5:0։ «Բենֆիկան» ուժեղ էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսից»՝ 1:0:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սլավիա» (Չեխիա) - «Միլան» (Իտալիա)` 1:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:4)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)` 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:4)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 5։0 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0:1)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 5:1)

«Բրայթոն» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)` 00:00 (առաջին խաղ՝ 0:4)

«Բայեր» (Գերմանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 00:00 (առաջին խաղ՝ 2։2)

«Ատալանտա» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 1:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում