17:02  ,  14 մարտի, 2024

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» վիճակահանություն Երեւանում՝ ուղիղ եթեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» վիճակահանությունը։

Առաջին անգամ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակիչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում