16:57  ,  12 մարտի, 2024

Հայաստանի գավաթ․ «Փյունիկ» - «Վան»՝ 5:3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Երեւանի «Փյունիկն» ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց 5:3 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Փյունիկից» դուբլի հեղինակ դարձան կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն ու բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։ Աչքի ընկավ նաեւ կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան»։

Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Ուրարտուն» ու ԲԿՄԱ-ն։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Փյունիկ» - «Վան»՝ 5:3

Խուան Բրավո, 17, 87, Լուկա Յուրիչիչ, 30, 67, Հովհաննես Հարությունյան, 36 - Մոմո Տուրե, 3, 11մ, Սանի Բուհարի, 24, Կրիստոֆեր Բոնիֆասե, 50, 11մ

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 18:00

Մարտի 11

«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 2:3

Արթուր Միրանյան, 13, Իլյաս Ալհաֆտ, 90 - Ալեքսիս Ռոդրիգես, 37, Խոնատան Դուարտե, 62,  82

Մարտի 10

«Կիլիկիա» - «Շիրակ»՝ 0:1

Մորի Կոնե, 45, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով