10:22  ,  12 մարտի, 2024

Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 123-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդիի հետ եւ պարտվեց 4:6, 6:3, 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Հաջորդ շրջանում Լուկա Նարդիի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով