02:12  ,  12 մարտի, 2024

Ասիայի ՉԼ․ «Ալ Նասրը» Ռոնալդուի հետ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» չկարողացավ դուրս գալ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնի» հետ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալ Նասրը» լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:3 հաշվով։

«Ալ Նասրի» գոլերից մեկը 11-մետրանոցից խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ալ Այնը» եւ նշանակվեց հետխաղային 11-մետրանոց հարվածաշար, որն ավելի հաջող իրացրին հյուրերը։

«Ալ Այնը» հաղթեց 3:1 հաշվով։ «Ալ Նասրից» միայն Ռոնալդուն հաջող իրացրեց 11-մետրանոցը։ Մարսելո Բրոզովիչը, Ալեքս Տելեսն ու Օտավիոն վրիպեցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English