19:58  ,  11 մարտի, 2024

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս թողեց «Նոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Նոան» ընդունեց «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

13-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը բացեց հանդիպման հաշիվը։

Հետո երեք գոլ խփեցին հյուրերը։ Աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրգեսը, կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն,  հարձակվող Արթուր Սերոբյանը

«Նոայի» հոլանդացի հարձակվող Իլյաս Ալհաֆտը 90-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։

«Արարատ-Արմենիան» կիսաեզրափակիչում է։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Գյումրիի «Շիրակը»։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 2:3

Արթուր Միրանյան, 13, Իլյաս Ալհաֆտ, 90 - Ալեքսիս Ռոդրիգես, 37, Խոնատան Դուարտե, 62,  82

Մարտի 10

«Կիլիկիա» - «Շիրակ»՝ 0:1

Մորի Կոնե, 45, 11մ

Մարտի 12

«Փյունիկ» - «Վան»՝ 15:00

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով