15:23  ,  11 մարտի, 2024

Նովակ Ջոկովիչը՝ 8 տարի աշխարհի առաջին ռակետ

Սերբ Նովակ Ջոկովիչը 416-րդ շաբաթը (8 տարի) կանցկացնի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի առաջին տեղում։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է կարիերան ավարտած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 310 շաբաթ (5 տարի եւ 50 շաբաթ)։

Լավագույն եռյակը եզրափակիչում է կարիերան ավարտած ամերիկացի Փիթ Սամփրասը (5 տարի եւ 26 շաբաթ)։

Առաջին անգամ Ջոկովիչը համաշխարհային դասակարգումը գլխավորել է 2011թ․ հուլիսի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով