13:05  ,  9 մարտի, 2024

ATP-1000․ Կարեն Խաչանովի անսպասելի պարտությունը մեկնարկում

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող ATP-1000 մրցաշարի մեկնարկում։

Հայ թենիսիստը մրցել է աշխարհի 65-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդի հետ, որը հաղթել է 6:1, 7:5 հաշվով։ Պայքարը տեւել է 2 ժամ եւ 39 րոպե։

Տիագո Ուայլդի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 58-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանը։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով