Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ, 57-ամյա Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա YouTube-ի աստղ, 27-ամյա դերասան եւ վիդեոբլոգեր Ջեյք Փոլի դեմ, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում է 2020 թվականից, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասի Առլինգտոն քաղաքի AT&T Stadium-ում, որն ընդունում է 80 հազար հանդիսականի։ Ուղիղ հեռարձակումը կանցկացնի Netflix-ը։
Ջեյք Փոլը պրոֆեսիոնալ ռինգում 10 մենամարտից 9-ում հաղթանակ է տարել, պարտվել է Թոմի Ֆյուրիին՝ Թայսոն Ֆյուրիի կրտսերով եղբորը։
Մայք Թայսոնը 1980-1990-ականներին դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի