02:54 8 մարտի, 2024Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ, 57-ամյա Մայք Թայսոնը ռինգ դուրս կգա YouTube-ի աստղ, 27-ամյա դերասան եւ վիդեոբլոգեր Ջեյք Փոլի դեմ, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում է 2020 թվականից, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասի Առլինգտոն քաղաքի AT&T Stadium-ում, որն ընդունում է 80 հազար հանդիսականի։ Ուղիղ հեռարձակումը կանցկացնի Netflix-ը։
Ջեյք Փոլը պրոֆեսիոնալ ռինգում 10 մենամարտից 9-ում հաղթանակ է տարել, պարտվել է Թոմի Ֆյուրիին՝ Թայսոն Ֆյուրիի կրտսերով եղբորը։
Մայք Թայսոնը 1980-1990-ականներին դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.