19:57  ,  7 մարտի, 2024

«Նոան» ուժեղ էր «Արարատից»՝ 4:3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում Երեւանի «Նոան» Աբովյանում ընդունեց Երեւանի «Արարատին» եւ հաղթեց 4:3 հաշվով։

Երկրորդ տեղում գտնվող «Նոան» 52 միավորով հավասարվեց առաջատար «Փյունիկին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Արարատը» 6-րդն է՝ 30 միավոր։

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Նոա» - «Արարատ»՝ 4:3

Մարտիմ Մայա, 7, Արթուր Միրանյան, 25, 35, Ջասթին Մեթյու, 29 – Սերոբ Գալստյան, 18, Արմեն Նահապետյան, 72, Ռանսոմ Իբեհ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում