18:48  ,  7 մարտի, 2024

Չավի․ Դեռ ունենք չեմպիոն դառնալու հնարավորություն, չենք հանձնվի

Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին վստահ է, որ դեռ ունենք Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հաղթելու հնարավորություն։

«Մինչեւ վերջ կպայքարենք տիտղոսի համար։ Դեռ ունենք չեմպիոն դառնալու հնարավորություն, չենք հանձնվի։ Թիմը նորմալ վիճակում է, բայց մենք գիտենք, որ բաց ենք թողել շատ հնարավորություններ։

Վաղը մենք կարող ենք ճնշում գործադրել «Ժիրոնայի» վրա։ Կարող ենք նրանց շրջանցել եւ «Ռեալից» հետ լինել 5 միավոր։ Մենք չենք մտածում միայն Չեմպիոնների լիգայի ուղեգրի մասին։ Լա Լիգան դեռ տանուլ տված չէ»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

27 տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ Առաջատար «Ռեալն» ունի 66 միավոր։

28-րդ տուրում «Բարսելոնան» մարտի 8-ին կընդունի «Մալյորկային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English