17:33  ,  5 մարտի, 2024

Ֆուտբոլի կանանց ԵԱ․ Հայաստանի հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C4 խմբում, որտեղ մրցակիցներն են Ռումինիան, Բուլղարիան և Ղազախստանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում ապրիլից - հուլիս ընկած ժամանակահատվածում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով