01:56  ,  5 մարտի, 2024

«Արսենալը» խնդիրներ չունեցավ՝ 6:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ հաղթեց 6:0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը եւ անգլիացի պաշտպան Բեն Ուայթը։ Սեփական դարպասը գրավեց «Շեֆիլդ Յունայթեդի» անգլիացի պաշտպան Ջեյդեն Բոգլը։

«Արսենալը» 61 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 63 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:6 

Մարտին Էդեգոր, 5, Ջեյդեն Բոգլ, 13, ինքնագոլ, Գաբրիել Մարտինելի, 15, Կայ Հավերց, 25, Դեքլան Ռայս, 39, Բեն Ուայթ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում