21:28  ,  3 մարտի, 2024

«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթին»։

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի դուբլի եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 62 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 1 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 44 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 56, 80, Էրլինգ Հոլանդ, 90+1 - Մարկուս Ռեշֆորդ, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում