12:36  ,  3 մարտի, 2024

Մորի Կոնեն՝ «Շիրակում» ամենաշատ գոլ խփած լեգեոնական

«Ուրարտուի» հետ խաղում «Շիրակին» հաղթանակ պարգևած Մորի Կոնեն Հայաստանի առաջնություններում թիմի կազմում 24-րդ գոլը խփեց ու դարձավ շիրակցիների ամենաարդյունավետ լեգեոնականը, հաղորդում է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան էջը։  

Կոտդիվուարցի կիսապաշտպանը գերազանցեց նախկին շիրակցիներ Ժան Ժակ Բուգուհիի և Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդը։ Նրանք «Շիրակում» խփել են 23-ական գոլ։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Շիրակը» «Ուրարտուին» հաղթել էր 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում