18:58  ,  1 մարտի, 2024

Վարազդատ Հարոյանը նորամուտն է նշել Չինաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտն է նշել Չինաստանի Սուպերլիգայի առաջնությունում։

Վարազդատ Հարոյանն անցած ամիս է պայմանագիր կնքել չինական Սուպերլիգայի նորեկ «Ցինդաո Ուեստ Քոսթի» հետ, որը Չինաստանի առաջնության մեկնարկային տուրում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Հենան Սոնգշան Լոնգմենի» հետ։

Վարազդատ Հարոյանը մեկնարկային կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը, 85-րդ րոպեին նա զգուշացվել է դեղին քարտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում