10:20 28 փետրվարի, 2024Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մալյորկան» հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով պարտության է մատնել «Ռեալ Սոսիեդադին» եւ դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)։
Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով։
Եզրափակիչում «Մալյորկայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» դիմակայության հաղթողը։ Այս թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկը»։ Պատասխան հանդիպումը Բիլբաոյում տեղի կունենա փետրվարի 28-ին։
Եզրափակիչը նախատեսված է ապրիլի 6-ին Սեւիլիայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.