23:27  ,  24 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Ֆոդենի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմուտին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 24-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 59 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 1 միավոր։ «Բորնմուտը» 14-րդն է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բորնմուտ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում