21:00  ,  24 փետրվարի, 2024

«Աստոն Վիլան» խնդիրներ չունեցավ, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Աստոն Վիլան» տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը եւ ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին։

«Աստոն Վիլան» 52 միավորով չորրորդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 16-րդն է՝ 24 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով 6-րդն է, «Ֆուլհեմը»  12-րդ տեղում է՝ 32 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 4:2 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 4, Դուգլաս Լուիս, 29, 39, Լեոն Բեյլի, 61 - Մուսա Նյակատե, 45+5, Մորգան Գիբս-Ուայթ, 48

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Հարի Մագուայր, 89 - Քելվին Բեյսի, 65, Ալեքս Այուոբի, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում