21:11  ,  23 փետրվարի, 2024

Դոհա․ Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինի հետ եւ առավելության հասավ 7:6 (14:12), 6:2 հաշվով։

Եզրակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 116-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի եւ աշխարհի 68-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսի դիմակայության հաղթողը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով