17:52  ,  22 փետրվարի, 2024

Դոհա․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստի մրցակիցը աշխարհի 43-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորին էր, որն առաջին սեթում 0:3 հաշվով պարտվելիս հրաժարվեց պայքարից։

Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով