19:44  ,  21 փետրվարի, 2024

Կարեն Խաչանովի 250-րդ հաղթանակը կարիերայում (տեսանյութ)

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը երկրորդ շրջանում 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 60-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանին։

Կարեն Խաչանովը 250-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ կարիերայում։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորի։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով