Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի հանդիպումներից առաջ Ավստրիայում ընկերական խաղ է անցկացրել չեխական «Բռնո Բասկետ» ակումբի հետ:
Խաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 99:93:
Հայաստանը թիմը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին ընտրական հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուընկալի Ալբանիային:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին․
Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում