09:43  ,  21 փետրվարի, 2024

Մարկուս Տյուրամը վնասվածք է ստացել

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Ընդմիջմանը Մարկուս Տյուրամին փոխարինել էր ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը, որն էլ խփել էր հաղթական գոլը։ «Ինտերն» առավելության է հասել 1:0 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Տյուրամն «Ինտերի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում