09:03  ,  21 փետրվարի, 2024

Պրեմիեր լիգայում Էրլինգ Հոլանդը գոլ է խփել բոլոր թիմերին, որոնց դեմ խաղացել է

Երկրորդ մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում» անցկացնող 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում առնվազն մեկ գոլ է խփել բոլոր թիմերին (21), որոնց դեմ խաղացել է, հաղորդում է Անգլիայի առաջնության կայքը։

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։

Հոլանդից առաջ նման ցուցանիշ (32 թիմ) Պրեմիեր լիգայում ունեցել էր Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող, անգլիացի Հարի Քեյնը («Բավարիա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English