00:22  ,  19 փետրվարի, 2024

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի եւ փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի պարգեւատրումը (ֆոտո)

Սոֆիայում տեղի ունեցավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի եւ փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի պարգեւատրման արարողությունը: Հակոբ Մկրտչյանը պարգեւատրվեց երկամարտի եւ հրում վարժության երկու ոսկե մեդալներով, պոկում վարժության փոքր արծաթե մեդալով: Դավիթ Հովհաննիսյանը պարգեւատրվեց երկամարտի արծաթե, պոկում վարժության ոսկե եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալներով:

96 կգ քաշայինների պայքարում հրում վարժության վերջին 2 մոտեցումները հայ ծանրորդներինն էին: Հայկական դիմակայությունը չեմպիոնի տիտղոսի համար էր: Հայ ծանրորդների երկու մոտեցումներից հետո Հակոբ Մկրտչյանը 375 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն (166+209): Դավիթ Հովհաննիսյանը ձախողեց վերջին մոտեցումը եւ մեկ կգ-ով զիջեց թիմակցին՝ դառնալով փոխչեմպիոն (169+205):

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ  96 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ բելառուս ծանրորդ Պավել Կադասեւիչը: Երկամարտում նա գրանցեց 360 կգ արդյունք 165+195:

Հակոբ Մկրտչյանը 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է: Տիտղոսները նվաճել է 89 կգ քաշային կարգում: 2019 թվականին Բաթումիում 89 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հայտարարեց քաշը փոխելու մասին: 96 կգ քշաային կարգում 2021 թվականին դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից կմասնակցեն նաեւ Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ 87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում