19:28  ,  18 փետրվարի, 2024

ԵԱ․ Մեժլում Մեժլումյանը՝ բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մեժլում Մեժլումյանը նվաճեց բրոնզե մեդալ 61 կգ քաշային կարգում։

Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց գերմանացի Նիկլաս Շտեխելեի հետ եւ առավելության հասավ 7:5 հաշվով։

Սփոփիչ գոտեմարտում Մեժլում Մեժլումյանը 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։

Մեժլում Մեժլումյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվել էր  ալբանացի Զելիմխան Աբակարովին, որը դուրս է եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում