13:50  ,  18 փետրվարի, 2024

Արման Անդրեասյան․ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հնարավորություն հասնելու նպատակիս

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը։

Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը, 4 հաղթական գոտեմարտ անցկացնելով, մարզական կարիերայում առաջին անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

«Շատ ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվեց դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող: Ունեի արծաթե և բրոնզե մեդալները, և ցանկությունը շատ մեծ էր նվաճել նաև ոսկին:

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հնարավորություն հասնելու նպատակիս:

Եվ իհարկե շատ մեծ է և կարևոր մարզիչներիս, իմ գլխավոր մարզչի՝ Ռաֆիկ Գոլեցյանի դերը և կատարած աշխատանքը, ինչպես նաև հավաքականի մարզիչների դերը:

Շնորհակալ եմ ինձ հետ մարզվող իմ թիմից և ընկերներից, ուրախ եմ, որ ունեմ ինձ համար սրտացավ և ոգեշնչող թիմ, այս հաղթանակս իրական թիմային աշխատանքի արդյունք է:

Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար»,- գրել է Արման Անդրեասյանը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից Արման Անդրեասյանը նշել էր, որ հաղթանակը նվրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պահպանում են մեր սահմանները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում