Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Լաս Պալմասին» եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն, երկրորդ խաղակեսում՝ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի 5-րդ գոլն էլ խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։
«Աթլետիկոն» 51 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լաս Պալմասը» 8-րդն է՝ 35 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Լաս Պալմաս»՝ 5:0 (տեսանյութ)
Մարկոս Լիորենտե, 15, 20, Անխել Կոռեա, 47, 62, 11մ, Մեմֆիս Դեպայ, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի