Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Լաս Պալմասից»՝ 5:0 (տեսանյութ)

18:56   17 փետրվարի, 2024

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Լաս Պալմասին» եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն, երկրորդ խաղակեսում՝ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի 5-րդ գոլն էլ խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Աթլետիկոն» 51 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լաս Պալմասը» 8-րդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Լաս Պալմաս»՝ 5:0 (տեսանյութ)

Մարկոս Լիորենտե, 15, 20,  Անխել Կոռեա, 47, 62, 11մ, Մեմֆիս Դեպայ, 87



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.