Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Հյուրերից 70-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Ջասթին Նջինման փոխարինման դուրս գալուց 4 րոպե անց։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին։
«Վերդերը» 29 միավորով 7-րդն է, «Քյոլնը» 16-րդ տեղում է՝ 16 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Քյոլն» - «Վերդեր»՝ 0:1
Ջասթին Նջինմա, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում