18:07  ,  16 փետրվարի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Հունվարի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը (ֆոտո, վիդեո)

«Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Հունվարին Դիոգու Ժոտան երեք խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում՝ օգնելով «Լիվերպուլին» հասնել երեք հաղթանակի՝ «Նյուքասլի», «Բորնմուտի» եւ «Չելսիի» նկատմամբ։

Հունվարի լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Պրեմիեր լիգայի 24 տուրից հետո «Լիվերպուլը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում