01:16  ,  14 փետրվարի, 2024

Արաս Օզբիլիզ․ Զարգացնելու եմ մանկապատանեկան ֆուտբոլը լավագույն ակադեմիայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախկին թեկնածու Արաս Օզբիլիսը Երեւանի «Ուրարտուի» ակադեմիայում կզբաղեցնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը խոսել է վերադարձի ու նոր պաշտոնում նպատակների մասին՝ նշելով, որ «զարգացնելու է մանկապատանեկան ֆուտբոլը լավագույն ակադեմիայում»։

Օզբիլիզը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Մոսկվայի «Սպարտակում», մոլդովական «Շերիֆում»։  2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Արաս Օզբիլիզն ունի մարզչական Բ կարգի արտոնագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով