19:50  ,  13 փետրվարի, 2024

Freestyle Chess G.O.A.T. Challenge․ Արոնյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ կմրցի Կարուանայի հետ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) դուրս է եկել Գերմանիայում անցկացվող Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. Challenge մրցաշարի կիսաեզրափակիչ։

Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել գերմանացի Վինսենթ Կեյմերին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում