00:27  ,  13 փետրվարի, 2024

«Արարատ-Արմենիան» ոչ ոքի է խաղացել «Կաունո Ժալգիրիսի» հետ

Երեւանի «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացրել լիտվական «Կաունո Ժալգիրիսի» հետ։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը բավարարվել է ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

Կիպրոսում անցկացրած նախորդ ստւգողական խաղերում «Արարատ-Արմենաին» 3:0 հաշվով պարտության էր մատնել սերբական «Չուկարիչկիին», 2:1 հաշվով՝ սերբական «Վոյվոդինային», 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել բուլղարական «Բոտեւ Վրացայի» հետ։

«Արարատ-Արմենիայի» մարզական հավաքը Կիպրոսում կավարտվի փետրվարի 15-ին։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Արարատ-Արմենիան» 42 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Նոան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում