13:05  ,  12 փետրվարի, 2024

Դյուսելդորֆում սպանել են Ուկրաինայի թիմի 17-ամյա խաղացողին

Գերմանիայում դանակահարության զոհ է դարձել բասկետբոլի Ուկրաինայի երիտասարդական հավաքականի 17-ամյա խաղացող Վլադիմիր Երմակովը, հաղորդում է Tribuna.com-ը։

Դյուսելդորֆ քաղաքի ART Giants երիտասարդական թիմի խաղացողի եւ նրա ակումբակից Արտյոմ Կոզաչենկոյի վրա հարձակվել են անհայտ տղամարդիկ։ Կոզաչենկոն այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։

Վլադիմիր Երմակովը Ուկրաինայի մինչեւ 16 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել էր 2022թ․ Եվրոպայի առաջնության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում