22:28  ,  11 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից աչքի ընկան դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունն ու շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

«Աստոն Վիլան» 46 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ տեղում է՝ 41 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Դուգլաս Լուիս, 67 - Ռասմուս Հոյլուն, 17, Սքոթ Մաքթոմինայ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում