00:56  ,  11 փետրվարի, 2024

Մարսել․ Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարի եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 13-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ պարտվեց 7:6 (7:3), 4:6, 6:7 (5:7) հաշվով։

Եզրափակիչում Գրիգոր Դիմիտրովի մրցակիցը կլինի աշխարհի 21-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերը, որը կիսաեզրափակիչում 6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 8-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։

Մարսելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 724 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով