Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Ֆրայբուրգի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց Մալենին։
Դորտմունդի «Բորուսիան» 40 միավորով չորրորդն է, «Ֆրայբուրգը» 7-րդ տեղում է՝ 28 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 3:0 (տեսանյութ)
Դոնիել Մալեն, 16, 45+7, Նիկլաս Ֆյուլկրուգ, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում