21:37  ,  8 փետրվարի, 2024

Ազգերի լիգա․ Հայաստանի մրցակիցները

Փարիզում ընթանում է ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C լիգայի չորրորդ խմբում եւ կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Լատվիայի հավաքականների հետ։

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբեր-նոյեմբերին։

Ազգերի լիգա, C լիգա

C1 Շվեդիա, Ադրբեջան, Սլովակիա, Էստոնիա։

C2 Ռումինիա, Կոսովո, Կիպրոս, Լիտվա/ Ջիբրարլթար

C3 Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բելառուս։

C4 Հայաստան, Ֆարերյան կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լատվիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով