01:55  ,  6 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը, Ֆոդենի հեթ-տրիկը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրենթֆորդին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Առաջինը գոլ բաց թողնելուց հետո կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հեթ-տրիկի շնորհիվ։

22 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 49 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը» (23 խաղ)։ Առաջատար «Լիվերպուլը» (23 խաղ) վաստակել է 51 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Նիլ Մոպե, 21 - Ֆիլ Ֆոդեն, 45+3, 53, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում