20:02  ,  4 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ, «Չելսին» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ» ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն։ Աչքի ընկավ նաեւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով 6-րդն է, «Վեստ Հեմը» 7-րդ տեղում է՝ 36 միավոր։

Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ պարտություն կրեց 2:4 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան։

«Վուլվերհեմփթոնը» 32 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Չելսին» նահանջեց 11-րդ տեղ՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Ռասմուս Հոյլուն, 23, Ալեխանդրո Գարնաչո, 49, 84

«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:4 (տեսանյութ)

Քոուլ Փալմեր, 19, Տիագո Սիլվա, 86 - Մատեուս Կունյա, 22, 63, 82, 11մ, Ակսել Դիսասի, 43, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում