23:55  ,  3 փետրվարի, 2024

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 0:5 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում «Աստոն Վիլան» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդը»։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

«Աստոն Վիլայի» գոլերը խփեցին շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը, անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը, ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին, բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը եւ իսպանացի պաշտպան Ալեքս Մորենոն։

«Աստոն Վիլան» 46 միավորով չորրորդն է, «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 0:5 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 12, Օլի Ուոթքինս, 16, Լեոն Բեյլի, 20, Յուրի Տիլեմանս, 30, Ալեքս Մորենո, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում