Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվեց «Դարմշտադտին» եւ հաղթեց 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելան։
«Բայերը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը 3:1 հաշվով պարտության մատնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
«Բավարիայի» կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։
«Բորուսիայի» կազմում 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
«Բորուսիան Մ․»-ն 21 միավորով 13-րդն է։
Երրորդ տեղում գտնվող «Շտուտգարտը» (40 միավոր) 3:1 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ։
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Դարմշտադտ» - «Բայեր»՝ 0:2 (տեսանյութ)
Նեյթան Տելա, 33, 52
«Բավարիա» - «Բորուսիա Մ․»՝ 3:1 (տեսանյութ)
Ալեքսանդր Պավլովիչ, 45, Հարի Քեյն, 70, Մատեյս Դե Լիգտ, 86 - Նիկո Էլվեդի, 35
«Ֆրայբուրգ» - «Շտուտգարտ»՝ 1:3
Լուկաս Կյուբլեր, 45+11 - Դենիզ Ունդավ, 3, Կրիս Ֆյուրիխ, 7, Մաքսիմիլիան Միտելշտեդտ, 74
Հեռացում՝ Մերլին Ռյոլ («Ֆրայբուրգ»), 18
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում