02:17  ,  2 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ հաղթեց 4:3 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը եւ անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 7-րդն է եւ 1 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Վեստ Հեմից», որը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Բորնմուտի» հետ։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:4 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 71, 11մ, Մաքս Քիլման, 85, Պեդրու Նետու, 90+6 - Մարկուս Ռեշֆորդ, 5, Ռասմուս Հոյլունդ, 22, Սքոթ Մաքթոմինայ, 75, Կոբի Մայնու, 90+7

«Վեստ Հեմ» - «Բորնմուտ»՝ 1:1

Ջեյմս Ուորդ-Պրաուս, 61, 11մ - Դոմինիկ Սոլանկե, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում