18:11  ,  14 նոյեմբերի, 2012

Լուչեսկու. Վիլիանի արժեքը 35 միլիոն եվրո է

Մենք չենք ցանկանում վաճառել Վիլիանին, ասել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

«Եթե Մորատին հետաքրքրվի Վիլիանին գնելու հավանականությամբ, ես նրան կասեմ, որ «Շախտյորը» մտադիր է հաջողության հասնել Եվրոպայում եւ չի վաճառի իր ֆուտբոլիստներին: Վիլիանի պայմանագրի մեջ կա կետ, որի համաձայն նրա տրանսֆերի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո:

«Չելսին» վճարեց Օսկարի համար 31 միլիոն: Իսկ Վիլիանը, ի տարբերություն Օսկարի, արդեն հասուն ֆուտբոլիստ է եւ Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ ունի:

«Չելսին» առաջարկում էր Վիլիանի համար 20 միլիոն եվրո, սակայն մենք մերժեցինք այդ առաջարկը: Մենք ինքներս էլ չենք ցանկանում վաճառել Վիլիանին»,- Լուչեսկուի խոսքը մեջբեում է Tuttosport-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Ինտերը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ