18:56  ,  25 հունվարի, 2024

AusOpen. Չինացի Չժեն Ցինվենը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 15-րդ ռակետ, 21-ամյա չինացի Չժեն Ցինվենը դուրս եկավ Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Նա 1 ժամ եւ 43 րոպեում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 93-րդ ռակետ, ուկրաինացի Դայանա Յաստերմսկայային։

Եզրափակիչում Չժեն Ցինվենի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 27-ին։ Սաբալենկան պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով